Jump to content

Ջուլբարս (ֆիլմ, 1935)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլբարս
ռուս.՝ Джульбарс
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմարտաֆիլմ
Թվական1935
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Shneyderov?
Սցենարի հեղինակԳաբրիել Էլ-Ռեգիստան
ԴերակատարներՆիկոլայ Չերկասով, Նատալյա Գիցերոտ, Նիկոլայ Մակարենկո, Իվան Բաբարով, Անդրեյ Ֆայտ, Էմմանուիլ Գելլեր և Zhurahon Rahmonov?
ԵրաժշտությունՍերգեյ Վասիլենկո
ԿինոընկերությունMezhrabpom-Film?
 Dzhulbars Վիքիպահեստում

Ջուլբարս (ռուս.՝ Джульбарс), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1935 թվականին[1][2] ռեժիսոր Վլադիմիր Շնեյդերովի կողմից[3][4]։ Կինոնկարի սցենարի հեղինակը Գաբրիել Էլ-Ռեգիստանն է։

Ֆիլմը պատմում է նախկին բայի (նախկինում միջինասիական հարուստ կալվածատեր) և նրա ավազակախմբի դեմ սահմանապահների և Ջուլբարս անունով հովվաշան հակամարտության մասին։

Բասմաչների ջոկատը հարձակվում է լեռնային ղշլաղներով անցնող խաղաղ քարավանի վրա։ Ծերունի ուղեկցորդ Շո-Մուրադն ու թոռնուհին գերի են ընկել ավազակների մոտ։ Սահմանապահներն ու նրանց հավատարիմ Ջուլբարսը պետք է փրկեն գերիներին և վնասազերծեն թշնամիներին։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Կերպար
Նիկոլայ Չերկասով-Սերգեև Շո-Մուրադ
Նատալյա Գիցերոտ Փերի
Նիկոլայ Մակարենկո Տկաչենկո
Իվան Բոբրով Աբդուլա
Անդրեյ Ֆայտ Քերիմ
Էմանուիլ Գելլեր դրվագ
Ժուրախոն Ռախմոնով դրվագ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոգործիչ Ներդրումը
Գաբրիել Էլ-Ռեգիստան, Վլադիմիր Շնեյդերով սցենարիստ
Վլադիմիր Շնեյդերով ռեժիսոր
Ալեքսանդր Շելենկով օպերատոր
Սերգեյ Վասիլենկո կոմպոզիտոր

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմը նկարահանվել է Ղրղզստանում, Պամիրի լեռնաշղթայում գտնվող Սուֆի-Կուրգան գյուղակին մոտակա սահմանապահ ուղեկալում։
  • Ըստ դերասան Անդրեյ Ֆայտի, ֆիլմն այնքան էլ աչքի չէր ընկնում դերասանական խաղի հատուկ հաջողություններով և ոչ էլ ռեժիսորական նորարարություններով։ Չնայած դրան, զարմանալի կերպով ֆիլմն ունեցավ հաջողություն և առավելապես հայտնի էր դարձել դեռահասների ու երիտասարդ հանդիսատեսների շրջանում։
  • Ջուլբարսի դերում հանդես է եկել Լյուքս անունով հովվաշունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Как используют носы пограничных собак». 2009 թ․ մայիսի 28.
  2. «Журнал "Автопилот" номер 02 за 2004г.: ЖИЗНЬ ЗАМЕЧАТЕЛЬНЫХ МАШИН». www.autopilot.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Свердловский фильмофонд продолжит показывать фильмы со старых кинолент — Информационное агентство "Европейско-Азиатские Новости"». eanews.ru.
  4. Ксения, Сенкевич. «Интервью / Вспоминая Сенкевича. 50 лет назад вышла программа "Клуб путешественников" / Ксения Сенкевич». Эхо Москвы.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլբարս (ֆիլմ, 1935)» հոդվածին։